Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն  է.Թորոսյան
Առողջություն
19:46 26/05/2020
Հայաստան

Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է.Թորոսյան

Անցյալ օրվա ընթացքում ունեցել ենք նոր 289 արձանագրված դեպք և ևս չորս մահ, ընդհանուր թիվը՝ 91:  Վիճակագրական թվերը ներկայացնելով սկսեց ճեպազրույցը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կան նաև ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիներ:

«Շարունակելու ենք առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակի հետ ապրելուն զուգընթաց դրանք այնուամենայնիվ մեզ պետք են: Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն  է: Հետևաբար կանոների պահպանումը մեր միակ ելքն է:  Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափում ենք վարակի տարածման տեմպը: Եթե հավաքական ջանքներով, կանոները ճիշտ պահպանելով առաջ գնանք,ապա  ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում»,-ասաց նախարարը միաժամանակ  տեղեկացնելով, որ շարունակվում է պացիենտների հսկողությունը՝ տնային պայմաններում:

Թորոսյանը նաև հորդորեց չտրվել կեղծ լուրերի, որոնք կասկածի տակ են դնում դիմակի էֆեկտիվությունը.«Մենք դեռ երկար ենք ապրելու այս նոր միջավայրում, շուտով այս անսովոր վիճակը կդառնա սովորական»:

Placeholder
Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է.Թորոսյան