Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ
Քաղաքական
19:19 26/05/2020
Հայաստան

Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ

Կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը  ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի  ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուսումնասիրությունները թույլ են տալիս , որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը կարող են բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը»:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ մինչև այժմ գործադրվող լծակներն ավելի կխստացվեն:

«Սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում սկսած ֆիզիկական  անձանցից, ավարտած՝ տնտեսվարողներով: Խստացված ստուգումներ կանցկացվեն միջմարզային ճանապարհներին՝ ստուգվելու են,թե արդյոք բոլոր քաղաքացիներն են կրում դիմակ»:

Placeholder
Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները.վարչապետ