Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճապոնացի մանկաբույժները նախազգուշացրել են նորածինների համար բժշկական դիմակների վտանգների մասին
Ճպոնիայի մանկաբույժների ասոցիացիան ծնողներին նախազգուշացրել է, որ չնայած կորոնավիրուսի տարածմանը, երկու տարեկանից ցածր երեխաների համար դիմակներ կրելը վտանգավոր է:
«Դիմակները կարող են դժվարացնել շնչառությունը, քանի որ նորածիններն ունեն նեղ շնչուղիներ»,-ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել են ասոցիացիայից՝ հավելելով, որ դիմակները նաև մեծացնում են երեխաների մոտ ջերմային հարվածի ռիսկը:
Ասոցիացիան կոչ է անում դադարեցնել երկու տարեկանից ցածր երեխաների համար դիմակների օգտագործումը:
Մինչ այժմ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվելու շատ քիչ դեպքեր են գրանցվել, որոնց մեծ մասը վարակվում է ընտանիքի անդամներից: Ըստ ճապոնացի մանկաբույժների, դպրոցներում կամ մանկապարտեզներում գործնականում հիվանդության բռնկումներ չեն եղել:
Այն բանից հետո, երբ կորոնավիրուսի վարակի դեպքերի քանակը սկսել է նվազել, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի օրը չեղյալ է հայտարարել արտակարգ դրությունը: