ԿԳՄՍՆ-ն հորդորում է օրգազմի մասին գրքերի հարցով դիմել իրավապահներին, ոչ թե իրենց
Կրթություն, գիտություն
13:55 26/05/2020
Հայաստան

ԿԳՄՍՆ-ն հորդորում է օրգազմի մասին գրքերի հարցով դիմել իրավապահներին, ոչ թե իրենց

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։

Նման հայտարարություն է տարածել նախարարությունը։ Այստեղից բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում են դրանք տրամադրել իրավապահներին։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի բնակիչն ահազանգել էր, որ իր 9-ամյա որդուն փողոցում օրգազմի մասին գիրք է մի անծանոթ կին տվել։ Պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ այս հարցով դիմել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

 

Placeholder