Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Եվս 39 կորոնոավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,-հայտնում են նախարարությունից։