Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհում
11:19 26/05/2020
Աշխարհ

Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին ասել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր կորոնավիրուսից։

«Ինձ դուրս են գրել հիվանդանոցից: Դեռևս ես կարանտինում կլինեմ», - ասել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ նախատեսում է աստիճանաբար վերադառնալ աշխատանքի:

«Աստիճանաբար ես կսկսեմ աշխատել տնից», - ասել է նա:

Պեսկովի և նրա կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հոսպիտալացման մասին հաղորդվել էր մայիսի 12-ին:

Placeholder
Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից