Գերմանիայի կառավարությունը փրկում է Lufthansa-ին
Տնտեսություն
15:00 26/05/2020
Աշխարհ

Գերմանիայի կառավարությունը փրկում է Lufthansa-ին

Գերմանիայի կառավարությունը Lufthansa-ին կտրամադրի 9 միլիարդ եվրո՝ որպես կորոնավիրուսով պայմանավորված վնասի փոխհատուցում: Այնուամենայնիվ, դրա դիմաց պետությունը կստանա 20% բաժնեմասը և երկու տեղ՝ ավիաընկերության վերահսկիչ խորհրդի կազմում: Համապատասխան պայմանագիրը հայտնի դարձավ նախօրեին: Այս մասին գրում է Euronews-ը։

«Կարծում եմ, որ սա կարևոր և շատ ժամանակին օգնություն է։ Մենք բոլորս միասին աշխատել ենք այս համաձայնագրի շուրջ, որը օգուտ կբերի ինչպես երկրին, այնպես էլ ընկերությանը, ինչը հայտնվել է ճգնաժամի մեջ ոչ իր մեղքով»,- ասել է Բավարիայի կառավարության ղեկավար Մարկուս Զյոդերը:

Lufthansa-ն, ինչպես բոլոր ավիափոխադրողները, խիստ տուժել են սահմանների փակման և կարանտինային միջոցառումների արդյունքում: COVID-19 համաճարակի պատճառով վերջին ամիսներին չվերթների մինչև 95%-ը դադարեցվել է: Սակայն արդեն հունիսին Lufthansa-ն կսկսի ավելացնել թռիչքների քանակը և այն շաբաթական կկազմի մոտ 1,8 հազար թռիչք:
 

Placeholder
Գերմանիայի կառավարությունը փրկում է Lufthansa-ին