«Ռոմա»-ն մտադիր է գնել Մխիթարյանին
Աշխարհում
09:00 26/05/2020
Աշխարհ

«Ռոմա»-ն մտադիր է գնել Մխիթարյանին

«Ռոման» շարունակում է բանակցությունները Լոնդոնի «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է sport24.ru-ը:

Il Tempo-ի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը ցանկանում է վարձակալել 31-ամյա հայ ֆուտբոլիստին ևս մեկ տարով և պարտադիր գնման պայմանագիր կնքել՝ 2021 թվականի հունիսին:

Այնուամենայնիվ, քանի որ Մխիթարյանի պայմանագիրն հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հունիսը, նա նախ պետք է նոր պայմանագիր կնքի «Արսենալի» հետ, այնուհետև՝ «Ռոմայի» հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը կարող է դառնալ գործարքի մի մաս «Ռոմայից» «Արսենալ» տեղափոխելու համար, կիսապաշտպան Ջասթին Կլյույվերտի հետ:

Մխիթարյանին «Ռոմա»-ն վարձակալել է  2019-ի ամռանը: Նախկինում նա խաղացել է Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունտի «Բորուսիա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

2019/20 մրցաշրջանում, որն ընդհատվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, Մխիթարյանը հռոմեացիների համար անցկացրել է 20 հանդիպում, խփել է 6 գոլ և իրականացրել 4 արդյունավետ փոխանցումներ:

Placeholder
«Ռոմա»-ն մտադիր է գնել Մխիթարյանին