Վրաստանում կսուբսիսավորեն հիպոթեքային վարկերը
Տնտեսություն
18:08 27/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում կսուբսիսավորեն հիպոթեքային վարկերը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է՝ պետությունը մտադիր է սուբսիդավորել հիպոթեքային վարկերը։ ԱԺ-ում կառավարության ղեկավարն ասել է, որ համավարակի պայմաններում շինարարների համար մշակվել են հստակ միջոցառումներ։

«Խոսքը միայն ընկերություններին օգնելու մասին չէ։ Մենք խոսում ենք նաև մեր քաղաքացիներին օգնելու մասին, որոնք որոշել են բնակարան գնել ու բարելավել իրենց բնակության պայմանները։ Այս աջակցությունը բոլոր նրանց համար է, որոնք արդեն ընդգրկվել են պրոցեսում, որոնք սկսել են աշխատել շինարարական ընկերության հետ, իսկ բնակարանն էլ կառուցման ընթացքում է։ Բոլոր ռիսկերը կապահովագրվեն պետության կողմից, բոլոր ռիսկերը»,- ընդգծել է վարչապետը։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նա նաև ավելացրել է, որ պետությունը կսուբսիդավորի այն բոլոր քաղաքացիների հիպոթեքային վարկերը, որոնք վարկ կվերցնեն մինչև այս տարվա վերջ ու կբարելավվեն իրենց պայմանները։

Գախարիան հայտարարել է, կառավարության նպատակն է թույլ չտալ, որ շինարարությունը հետճգնաժամային փուլում հայտնվի նույն իրավիճակում, որում եղել է 2018-ին։


 

Placeholder
Վրաստանում կսուբսիսավորեն հիպոթեքային վարկերը