ԶԼՄ-ներ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը փող են խնդրել արքայազն Չարլզից
Աշխարհում
11:35 27/05/2020
Աշխարհ

ԶԼՄ-ներ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը փող են խնդրել արքայազն Չարլզից

Մեծ Բրիտանիայի արաքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, դիմել են թագավորական  ընտանիքին՝ խնդրելով ֆինանսական օգնություն։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրել է The Times Hub-ը՝ հղում անեով պալատին մոտ աղբյուրին։

Նշվում է, որ արքայազնը և նրա կինը գտնվում են ծանր ֆինանսական վիճակում ՝ թագավորական արտոնությունները մերժելուց հետո կայուն եկամուտ չունենալու պատճառով: Աղբյուրը պնդում է, որ արքայազն Հարրին մշտական աշխատանք չունի, և դերասանուհին կինոնկարում նկարահանվելու առաջարկներ չունի:

«Նրանք ակնկալում էին, որ հարկ վճարողները կշարունակեն վճարել իրենց հաշիվներն իրենց փոխարեն: Բայց գորգը շատ արագ դուրս հանվեց նրանց ոտքերի տակից, և այժմ նրանք ստիպված են օգնություն խնդրել արքայազն Չարլզից»,- թերթը մեջբերում է իր ինսայդերին:

Իրավիճակը, իբր, հասել է այն աստիճանի, որ արքայազն Հարրին իր հավաքածուից վաճառել է երեք որսորդական հրացան՝ 180 հազար դոլարով:
 

Placeholder
ԶԼՄ-ներ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը փող են խնդրել արքայազն Չարլզից