Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են
Առողջություն
11:25 27/05/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են