Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8338 նոր դեպք
Աշխարհում
12:06 27/05/2020
Աշխարհ

Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8338 նոր դեպք

Ռուսաստանում, անցած օրվա ընթացքում, 85 մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8338 նոր դեպք: Համաճարակի ողջ ընթացքում դեպքերի թիվը հասել է 370,680-ի: Այս մասին գրում է kommersant-ը։

Վերջին օրվա ընթացքում մահացել է 161 մարդ: Մահացության ընդհանուր թիվը հասել է 3968-ի:

Նախորդ օրվա ընթացքում վերականգնվել է 11 079 մարդ․ամբողջ ժամանակ վերականգնվել է 142 208 մարդ:

Ըստ Ռոսպոտրեբնադզորի, 296 հազար մարդ մնում է բժշկական հսկողության տակ: Անցած օրվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի 255 հազար թեստ, ընդհանուր կատարվել է ավելի քան 9,4 միլիոն թեստավորում:

Placeholder
Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8338 նոր դեպք