Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
Առողջություն
16:27 28/05/2020
Հայաստան

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում մահազդ է հրապարակել.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը խոր վշտով տեղեկացավ սիրելի գործընկերոջ, գլխավոր հաշվապահ տիկին Մարգարիտայի անժամանակ մահվան մասին։

Մարգարիտա Խաչատրյանն ավելի քան տասն օր պայքարեց կորոնավիրուսի դեմ, սակայն անզոր էին նրա ջանքերը։

Տիկին Մարգարիտան բոլորիս հիշողություններում վառ կմնա որպես կենսուրախ, իր գործում պրոֆեսիոնալ, բոլորին իր խորհուրդներով օգնող և քաջալերող վառ անհատականություն։

ՀՑԹԻ անձնակազմն իր վշտակցությունն է հայտնում տիկին Մարգարիտայի ընտանիքին և հարազատներին։

Հիշատակն արդարույն օրհնությամբ եղիցի»։

Հիշեցնենք, որ Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ։

Placeholder
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը