«Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»
Առողջություն
17:00 28/05/2020
Հայաստան

«Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»

Մայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպել է  հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։
Մեկնարկը տրվել է Dvin Music Hall-ի հարակից տարածքից և երթուղին ձգվել է մինչև Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, հեծանվավազքին մասնակցել են Աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի բազմակի չեմպիոններ։ Ռազմական Ոստիկանությունը ուղեկցել է  հեծանվավազքը և  ապահովել մասնակիցների անվտանգությունը։

«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր- նախագահ՝ Վահան Խորխոռունին և Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արտակ Թովմասյանը այցելել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, որպեսզի աջակցեն զինծառայողներին և անձամբ ծանոթանան հոսպիտալի առկա խնդիրներին:

Ավելի վաղ, «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի կազմակերպած աննախադեպ համահայկական նախաձեռնությունը, որը սկիզբ դրվեց մայիսի 2-ին, նպատակ ուներ օգնելու առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում:

Անկախ հասարակական խորհրդի վերահսկմամբ հավաքագրվել էր ավելի քան 109 մլն դրամ:

«Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի որոշմամբ, խիստ կարևորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունը առաջիկա զորակոչի ընթացքում, գումարի մի մասը՝ ավելի քան 25 մլն դրամը կուղղվի ՊՆ նախարարությանը մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվել է, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր:
 

Placeholder
«Բարեգործական հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկներ մասնակցությամբ»