Օդերևութաբանները խոստանում են անոմալ թեժ ամառ
Աշխարհում
11:02 28/05/2020
Աշխարհ

Օդերևութաբանները խոստանում են անոմալ թեժ ամառ

Անսովոր շոգ ամառ է սպասվում հյուսիսային կիսագնդի երկրներին. Այս մասին նախազգուշացնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, գրում է Euronews-ը։

Փորձագետները նշում են, որ 2020 թվականի ամառային սեզոնը կարող է լինել պատմության մեջ գրանցված ամենաթեժերից մեկը։

Օդերևութաբանները, ԱՀԿ փորձագետների աջակցությամբ, ուղեցույցներ են պատրաստում տեղական իշխանությունների, բժիշկների, սոցիալական ծառայությունների և հասարակության համար: Խնդիրն է՝ օգնել հասարակությանը գոյատևել ամենաթեժ շաբաթները, պարզել, արդյոք կորոնավիրուսը տարածվում է օդորակման համակարգերով և այլն:

Սովորաբար, թեժ շոգի ժամանակ խորհուրդ է տրվում այցելել լավ օդով հասարակական վայրեր, բայց COVID-19 համաճարակի համատեքստում սա հակասում է սանիտարական անվտանգության չափանիշներին:

Բարձր ջերմաստիճանը հատկապես վտանգավոր է նորածինների, տարեցների և սրտի, թոքերի և երիկամների խանգարումներ ունեցող անձանց համար: 2003-ին ջերմային ալիքների ֆոնին Եվրոպայում մեկ սեզոնում մահացավ մինչև 70 հազար մարդ:

Placeholder
Օդերևութաբանները խոստանում են անոմալ թեժ ամառ