Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծել է աջակցության հիմնադրամ
Սպորտ
18:31 28/05/2020
Աշխարհ

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ստեղծել է աջակցության հիմնադրամ

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան  / FIVB /պրոֆեսիոնալ և լողափնյա վոլեյբոլի  մարզիկներին  կարճաժամկետ օգնություն ցուցաբերելու համար ստեղծել է աջակցության հիմնադրամ։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Միջոցներ  կհատկացվեն  նրանց ,որոնք համաճարակի պատճառով հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում։

Հիմնադրամը նախատեսված է  հատկապես կարիքավորների համար, որոնք  անկարող են բավարարել  իրենց սոցիալական  միջին պահանջները։ Օգնությունը կտրվի  մանրակրկիտ վերլուծության արդյունքում:

Գործընթացը կլինի թափանցիկ, որը կղեկավարի   հատուկ աշխատանքային խումբը։

Placeholder