Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք
Առողջություն
13:56 28/05/2020
ԼՂՀ

Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել մեկուսացված կոնտակտավորներից և Շուշիի շրջանային բուժմիավորումում բուժում ստացող հիվանդներից: Արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

 Նոր կորոնավիրուսով վարակված ու բժիշկների հսկողության տակ գտնվող մնացած 13 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ Արցախում ընդհանուր արձանագրված է կորոնավիրուսով վարակման 38 դեպք։ 

Placeholder
Արցախում արձանագրվել է առողջացման 11 նոր դեպք