28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
Օրվա թեմա
11:09 28/05/2020

28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել

Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Եվս 44 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ մահերի թիվը հասել է 157-ի։

ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54931 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։

Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43»,- հայտնում են նախարարությունից։

Երեկ ուշ երեկոյան ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, ծանր վիճակում է գտնվում  271 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը 53 է, արհեստական շնառության սարքին միացված է 18 քաղաքացի։

Placeholder
28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել