Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Քաղաքական
15:17 28/05/2020
Հայաստան

Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Առաջին Հանրապետության հռչակման 102-րդ ամյակի առթիվ։ Շնորհավորանքը նախարարությունը, ըստ «Գրուզիա օնլայն»-ի, հրապարակել է թվիթերի իր միկրոբլոգում։

«Անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը 1918 թվականին Հայաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության տարեդարձի կապակցությամբ։ Այս շատ կարևոր օրը Վրաստանը մաղթում է բարգավաճում ու հաջողություններ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրին»,-ասված է նախարարության շնորհավորանքում։

Placeholder
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին