Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
Առողջություն
15:15 28/05/2020
Հայաստան

Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»,- հայտնել է մարզպետը։ 

Հիշեցնենք, որ մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Եվս 44 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։ Ընդհանուր առմամբ մահերի թիվը հասել է 157-ի։  Միայն վերջին օրում  արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։ 

 

Placeholder
Լոռու մարզում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել