Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 371 դեպք
Աշխարհում
14:10 28/05/2020
Աշխարհ

Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 371 դեպք

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8371 դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են գործադիր շտաբից:

Կորոնավիրուսային դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում`3793:

Երկրում 24 ժամվա ընթացքում վերականգնվածների թիվն աճել է 8785-ով, մահացել է ևս 174 մարդ:

Ընդհանուր առմամբ, երկրի 85 շրջաններում գրանցվել է ավելի քան 379 հազար դեպք: Բռնկման սկզբից վերականգնվել է 150 993 հիվանդ, իսկ 4142-ը մահացել են:

Placeholder
Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 371 դեպք