Ամերիկյան մեկ այլ պատվաստանյութ փորձարկվում է Ավստրալիայում
Աշխարհում
10:00 28/05/2020
Աշխարհ

Ամերիկյան մեկ այլ պատվաստանյութ փորձարկվում է Ավստրալիայում

Ամերիկյան բիոտեխնոլոգիական Novovax ընկերությունը սկսել է  կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ Ավստրալիայում կամավորների մասնակցությամբ: Ընկերությունը հույս ունի հաջողության հասնել մինչև տարեվերջ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Պատվաստանյութի փորձարկման առաջին փուլում ներգրավված են 131 կամավորներ:

Սա մի շարք փորձարարական պատվաստանյութերից մեկն է, որոնք գտնվում են փորձարկման վաղ փուլում կամ մոտ են դրան:

Դեռևս պարզ չէ, թե փորձարկամ գործընթացում պատվաստանյութերից որն է ապահով, անվտանգ կամ արդյունավետ:

Novovax-ն ակնկալում է, որ ավստրալական փորձարկման արդյունքները հայտնի կդառնան հուլիսին: Դրական ընթացքի պարագայում կամավորներին կներարկվի ավելի մեծ չափաբաժին:

Մարդկանց զգալի հատվածի համար նոր կորոնավիրուսն ուղեկցվում է ոչ ծանր ախտանիշներով հիվանդը ազդուրվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում: Վիրուսը սական խիստ վարակիչ է և կարող է տարածվել անգամ ախտանիշներ չունեցող վարակակիրների կողմից: Տարեցների կամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար այն կարող է ունենալ ավելի ծանր հետևանքեր:

Placeholder
Ամերիկյան մեկ այլ պատվաստանյութ փորձարկվում է Ավստրալիայում