Եղել է դեպք, երբ հոգեհանգստի մասնակցելով մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով. Վանյան
Առողջություն
18:50 29/05/2020
Հայաստան

Եղել է դեպք, երբ հոգեհանգստի մասնակցելով մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով. Վանյան

Այսօր կարող ենք արձանագրել ,որ կորոնավիրուսով պայմանավորված ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց  ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Նա նշեց, որ առաջարկում են համավարակի դեմ պայքարի երեք ուղություն.

«Առաջինը, շարունակական իրականացնում ենք հիվանդությունների վաղ հայտնաբերում և նրանց հետ շփվածների հայտնաբերում ու մեկուսացում: Երկրորդը ՝ տնտեսվարողներն են և այն կազմակերպությունները, որտեղ վարակի տարածման հավանականությունը մեծ է: Պետք է ձևավորվել  մշակույթ, որ մեր տնտեսվարողները հասկանան՝ մենք երկար պետք է ապրենք այս համավարակի հետ և պետք է կանոնները խստագույնս պահպանել: Երրորդը՝ բնակչությունն է, որին այսօր տալիս ենք երեք ուղերձ՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ձեռքերի հիգիենան»:

Արտավազդ Վանյանի խոսքով ՝արձանագրվել են նաև վարակի բռնկումներ հատկապես հասարակական միջոցառումների ընթացքում: 

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հատկապես հոգեհանգստի, խնջույքների և  հասարակական այլ միջոցառումների ժամանակ եղել են բռնկումներ: Անգամ եղել է դեպք, երբ հոգեհանգստին մասնակցելով, երբ մահացածն ընդհանրապես կապ չի ունեցել կորոնավիրուսի հետ, մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով՝ ասիմպտոմ հիվանդից»:

Վանյանի տեղեկացմամբ՝  Հայաստանը իր պատմության ընթցքում շատ է շփվել համաճարակների հետ՝ խոլերա, գրիպ և այլ, այսօրվա համավարակն էլ, ըստ նրա, կարող ենք հաղթահարել համատեղ ուժերով:   

Placeholder
Եղել է դեպք, երբ հոգեհանգստի մասնակցելով մի ամբողջ գյուղ վարակվել է կորոնավիրուսով. Վանյան