Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Հնարավոր է՝ Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցով ավարտվի հանձնաժողովի աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այսօր տեսակապով կլսի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Ռուսաստանում է բնակվում և դեսպանատան միջոցով համաձայնություն է տվել պատասխանել հարցերին: Հանձնաժողովին հետաքրքրում է մեկ հարց՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ով մերժել է հանձնաժողովի հրավերը, 2016-ի պատերազմական օրերին ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում։
Հնարավոր է՝ սրանով ավարտվի քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ապա հանձնաժողովականները կմեկնեն Արցախ, որտեղ կհանդիպեն ներկա և նախկին պաշտոնյաների հետ։ Բակո Սահակյանին էլ այլևս նպատակահարմար չեն համարում հրավիրել։ Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, բայց հաշվետվությունը կներկայացնեն աշնանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: