Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
Աշխարհում
13:38 29/05/2020
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով  հիվանդությունների նոր դեպքեր չեն գրանցվել, հայտնաբերվել են հինգ ասիմպտոմ հիվանդներ: Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված լուրը փոխանցել է «Ինտերֆաքս»-ը:
COVID-19-ի ասիմպտոմ կրողներից մեկը ժամանել է արտասահմանից:

Կորոնավիրուսի հետ կապված է ոչ մի մահացու ելք չի գրանցվել:
Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 4634 մարդ, գրանցվել է վարակման 82995 ակտիվ դեպք, որից 1788-ը՝ ներմուծված:

Մայրցամաքային Չինաստանից դուրս գտնվող այդ երկրի տարածքներում նույնպես նախորդ օրը վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր երեք շրջաններում միասին հաստատվել է հիվանդության 1.552 դեպք. Հոնկոնգում՝ 1.066 (չորս մահ), Մակաոյում՝ 45-ը , Թայվանում 441-ը՝ (յոթ մահ):
 

Placeholder
Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել