Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան
Քաղաքական
18:26 29/05/2020
Հայաստան

Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան

Մենք 1 մլն բնակչության ցուցանիշով արդեն անցել ենք հարևան Իրանից և Ֆրանսիայից՝ գրեթե հավասարվելով Ռուսաստանին: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա կհասնենք Իտալիայի ցուցանիշին:

Ըստ Փաշինյանի, այս ամենի պատճառը քաղաքացիների ոչ պատշաճ վերաբերմունքն է.
«Համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե որքան տոկոսն է ախտանիշով, որքանը՝ ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի աճին: Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային պայմանների համատարած չպահպանելն է և պատշաճ չվերաբերվելը»: 

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվանից մայրաքաղաքի բակերով շրջում են ԱԻՆ-ի մեքենաները  և ՀՀ Կառավարության անունից հորդորում պահպանել կանոնները։ 

«ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է, բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնունդ ընդունելիս: Պարբերաբար ախտահանել ձեռքերը, բացառեք առանց դիմակի շփումը՝ ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ներկայացնելով քաղաքացիներին ուղղված հորդորը՝ ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս նշեց, որ անհրաժեշտ է կրել դիմակներ և այն փոխել 3-4 ժամը մեկ: Միայն այս դեպքում  վիրուսի տարածումը կնվազի։ 

«Մենք համոզված ենք, որ կորոնավիրուսի կանոնները պահպանելու դեպքում կձգտենք զրոյի»,- ընդգծեց վարչապետը:

Նա նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների արդյունավետության  հարցին, քանի այս հարցը քննարկվում է ողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում.

«Ամբողջ աշխարհում կարող է լինել շփոթ՝ միջոցների արդյունավետության կիրառման հարցում, սա այն դեպքն է , երբ բոլորը սովորում են ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

Placeholder
Մենք 1 մլն բնակչության հաշվով արդեն անցել ենք Իրանից և Ֆրանսիայից. Փաշինյան