Մասիս Մայիլյանը վերանշանակվել է
Քաղաքական
10:48 29/05/2020
Հայաստան

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է

«Րոպեներ անց ես կլինեմ Արտաքին գործերի նախարարությունում։ Իմ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար»,-քաղաքական որոշումների մասին օնլայն ասուլիսում խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ասաց՝ երկար է մտածել այդ ուղղությամբ։ Նախագահական ընտրություններում իրենից հետո առավել մեծ թվով ձայներ ստացած թեկնածուի հետ համագործակցության տարբեր ուղիներ ու ձևաչափեր են քննարկել։

«Ես պարտավոր եմ համագործակցել իր հետ, իհարկե, պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները եղել են շատ ջերմ։ Այս փուլում որոշել ենք, որ նա շարունակի զբաղեցնել Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մասիս Մայիլյանին այդ համագործացության առաջարկն ընդունելու համար»,-ասաց Արցախի նախագահը:
 

Placeholder
Մասիս Մայիլյանը վերանշանակվել է