Իտալիայի սպորտի նախարարությունը թույլ է տվել վերսկսել ֆուտբոլի առաջնությունը
Սպորտ
09:21 29/05/2020
Աշխարհ

Իտալիայի սպորտի նախարարությունը թույլ է տվել վերսկսել ֆուտբոլի առաջնությունը

Իտալիայի սպորտի նախարարությունը համաձայնություն է տվել երկրում վերսկսել ֆուտբոլի առաջնությունը, բայց դեռ հայտնի չէ  առաջիկա առաջնության  անցկացման ամսաթիվը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նախատեսվում է 26-րդ տուրի խաղերը սկսել հունիսի 20-ից։ Բայց սպորտի նախարարը խնդրել է երկրի վարչապետին թույլ տալ անցկացվել 25-րդ տուրի չորս խաղ հունիսի 13-ին, քանի որ 25-րդն տուրն ամբողջությամբ չէին ավարտել։

Խաղերը վերսկսելուց առաջ բոլոր 20 ակումբների խաղացողներն ու անձնակազմը կորոնավիրուսի թեստ են հանձնելու։ Եթե դրական արդյունքներ լինեն, ապա ամբողջ թիմը ստիպված կլինի երկշաբաթյա կարանտին անցնել ուսումնամարզական բազայում։
 

Placeholder
Իտալիայի սպորտի նախարարությունը թույլ է տվել վերսկսել ֆուտբոլի առաջնությունը