Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
Առողջություն
20:24 28/05/2020
Հայաստան

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան այն դայակի թեստի պատասխանը, որի մոտ առաջինն էին կորանվիրուս կասկածել ջերմության պատճառով,  դրական է ստացվել։ Այս մասին լուրը մեզ հետ զրուցում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ դայակը տանն է հենց առաջին օրվանից, երբ սիմպտոմներ են նկատվել։

Սոնա Մարտիրոսյանի խոսքով ՝ բոլորի 16 հոգու վիճակը լավ է գնահատվում: Նրանցից  15-ը  մեկուսացված են հենց հաստատությունում, իսկ դայակը՝ իրենց տանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին լուր էր տարածվել, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կորոնավիրուս է հաստատվել երեխաների ու աշխատակիցների մոտ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ին հայտնել էր, որ թեստավորվել է 64 անձ, հիվանդությունը հաստատվել էր 15 անձի մոտ։

Նրանցից  ինը  երեխաներ են, յոթը՝  աշխատակիցներ։

 

Placeholder
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է