Հունաստանը հունիսի 15-ից 29 երկրից զբոսաշրջիկ կընդունի
Տնտեսություն
09:27 30/05/2020
Աշխարհ

Հունաստանը հունիսի 15-ից 29 երկրից զբոսաշրջիկ կընդունի

Հունիսի 15-ից Հունաստանը վերսկսում է միջազգային թռիչքներն աշխարհի 29 երկրից, Ռուսաստանը դեռ այդ ցանկում չկա: Ըստ «Ինտերֆաքս»-ի, ուրբաթ օրը այդ լուրը հաղորդել է «Կատիմերինի» թերթը:

Մասնավորապես, մոտ ժամանականերս Հունաստան կարող են այցելել Ալբանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Էստոնիայի, Ճապոնիայի, Իսրայելի, Չինաստանի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լատվիայի, Լիբանանի, Լիտվայի, Մալթայի, Չեռնոգորիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Հարավային Կորեայի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Ֆինլանդիայի քաղաքացիները:

Հունաստանի օդանավակայանում ընտրանքի սկզբունքով այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների մոտ կստուգվի կորոնավիրուսի առկայությունը:

Երկրների այս ցանկը փոփոխության կենթարկվի՝ կախված տվյալ երկրի համաճարակաբանական իրավիճակից: Սպասվում է, որ ցանկը կընդլայնվի մինչև հուլիսի 1-ը:

Միջազգային թռիչքները կիրականացվեն Աթենքի և Սալոնիկի օդանավակայաններից:

Placeholder
Հունաստանը հունիսի 15-ից 29 երկրից զբոսաշրջիկ կընդունի