Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել
Տարածաշրջան
11:54 30/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում արձանագրվել  է կորոնավարակի ևս  11 դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։

Ըստ կայքի  Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի  757 դեպք, ապաքինվել՝ 600-ը:  Նոր ապաքինվածները թիվը 24 է:

Միևնույն ժամանակ  Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է արտասահման :

Կորոնավարակով պայմանավորված մահացության թիվը 12 է : Կարանտինային ռեժում 2966 քաղաքացի է գտնվում, ստացիոնար վերահսկողության տակ 250-ը:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսի վարակի 11 նոր դեպք է հաստատվել