Գիտնականներ. Ֆուտբոլը կորոնավիրուսի ժամանակ քիչ վտանգավոր է
Աշխարհում
14:05 30/05/2020
Աշխարհ

Գիտնականներ. Ֆուտբոլը կորոնավիրուսի ժամանակ քիչ վտանգավոր է

Inmotio վերլուծական ընկերությունը, որը մասնագիտացած է տվյալների բազաների վերլուծության մեջ, Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ հատուկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ֆուտբոլում կորոնավիրուսով վարակվելու նվազագույն ռիսկն է։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։ 

«Մենք վստահաբար կարող ենք պնդել, որ դաշտ դուրս գալով, խաղացողները գործնականում ռիսկի չեն դիմում։ Ֆուտբոլը սպորտի վտանգավոր ձև չէ, այդ թվում կորոնավիրուսի ժամանակ»,- ասել է ֆեդերացիայի բժշկական ներկայացուցիչ և Նիդերլանդների հավաքականի բժիշկ Էդվին Գոեդհարթը։

Ընդհանուր առմամբ, հետազոտության մեջ վերլուծվել է Նիդերլանդների առաջնության 482 խաղ վերջին երկու խաղաշրջանի ընթացքում։ Արդյունքում եկել են եզրակացության, որ ֆուտբոլիստները 30 վայրկյանից մի փոքր ավելի են մնում մրցակցի հետ 1,5 մետր հեռավորության վրա ամբողջ խաղի ընթացքում։ Այդ իրավիճակում կորոնավիրուսի փոխանցման ռիսկն էապես նվազում է։

Placeholder
Գիտնականներ. Ֆուտբոլը կորոնավիրուսի ժամանակ քիչ վտանգավոր է