Փաստաբան. Իշխանությունը բառացիորեն մսխեց այն դրական էներգետիկան, որ ձևավորվել էր իր շուրջ իշխանության գալիս
Քաղաքական
10:50 30/05/2020
Հայաստան

Փաստաբան. Իշխանությունը բառացիորեն մսխեց այն դրական էներգետիկան, որ ձևավորվել էր իր շուրջ իշխանության գալիս

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքան էջում գրել է.

«2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի քաղաքակրթությունը և զարգացումը թռիչքաձև առաջ մղելու համար: Սակայն այն ինչ տեղի ունեցավ 2 տարում անշրջելիորեն մեզ հետ է շպրտել այդ օրակարգից: Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների և այլն:

Եվ սա տեղի ունեցավ անգրագետ պետական կառավարման հետևանքով, իշխանությունը բառացիորեն մսխեց այն դրական էներգետիկան, որ ձևավորվել էր իր շուրջ իշխանության գալիս: Եթե տնտեսական հեղափոխություն է լինում և մարդու գրպանում հազար դրամ չի ավելանում կամ չի ստեղծվում հազար դրամ ավելացնելու նախադրյալներ առաջ է գալիս քրեական դատավարությունը և հանրության ուշադրությունը շեղվում է հազար դրամի բացակայությունից: Ամեն մեկը, երբ ուրախանում է, որ նախկին է ձերբակալվել պետք է հարց տա իրեն` ինչ փոխվեց իր կյանքում, իսկ եթե համոզվում է, որ բան չի փոխվել շարունակի ապրել իր կյանքը առանց այդ թեմայով կերակրվելու:

Ազգային համերաշխության և միաբանված հասարակություն կառուցելու գործում բաժանումները սևերի և սպիտակների, պիցցայակերների և խավիարակերների, նախկինների և նորերի ոչ մի ձև չեն նպաստելու այդ նպատակների նվաճմանը:

Երբ որ ԱԺ փոխխոսնակը հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվում է պաշտոնին և սպառնալիք-վիրավորանք է հասցնում դեմոկրատական արժեհամակարգի հենասյուններից երկուսին` փաստաբանությանը և մեդիային, երբ որ պատգամավորը էժանագին ձևով խախտում է իշխանություների տարանջատման արեքաբանությունը և իշխանական մեկ այլ թևի ներկայացուցչին անվանարկում` ի ցույց դնելով իր ծագումնաբանությունը, երբ որ երկրի ղեկավարը սատարում է այս ամեն ինչը ու էլ ավելի խորացնում հակասությունները` մենք մնալու ենք հիվանդ, քրեական գործերից ուրախացող հասարակություն` իր բոլոր հետևանքներով»։ 

Placeholder