ՄՕԿ-ի կառուցվածքում աշխատող կանանց թիվը հասել է  47,7%-ի
Աշխարհում
18:53 01/06/2020
Աշխարհ

ՄՕԿ-ի կառուցվածքում աշխատող կանանց թիվը հասել է 47,7%-ի

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հեռավար խորհրդակցություններ է  անցկացրել կազմակերպության  անդամների հետ։ ՀԱՕԿ-ը գրում է, որ քննարկվել են  Տոկիոյի  խաղերի նախապատրաստության և կորոնավիրուսի համաճարակի հետևանքներին վերաբերող խնդիրներ։

Օրակարգի գլխավոր հարցերից է  եղել նաև հուլիսի 17 –ին  նախատեսված  ՄՕԿ –ի 136-րդ առցանց  նստաշրջանի անցկացումը։

Նախագահը նշել է, որ ՄՕԿ-ի կառուցվածքում աշխատող կանանց թիվը հասել է  47,7 տոկոսի: 30 հանձնաժողովներից տասնմեկը  ղեկավարում են կանայք։ Նպատակը գենդերային հավասարություն ստեղծելն է։ 

 

Placeholder