Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը
Մշակույթ
19:00 01/06/2020
Աշխարհ

Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը

Ամստերդամից անկախ լուսանկարիչ Բաս Ուտերվայկը մոդելավորել է ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի դեմքը գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով  Le Figaro-ին։

Հոլանդացուն հաջողվել է մոդելավորել Նապոլեոնի դեմքը հատուկ Art Breeder  ծառայության շնորհիվ՝ օգտվելով նրա մի քանի դիմանկարից, իսկ հագուստը վերցրել է 1812 թ. ֆրանսիացի նկարիչ Ժակ-Լուի Դավիթի նկարից:

Նապոլեոնը միակ հեղափոխական գործիչը չէ, որի արտաքինը վերստեղծվել է։ 2013 թվականի հատուկ մասնագետների խումբը 3D մոդելով ստեղծել են ֆրանսիական հեղափոխության գործիչ Ռոբեսպիերի դեմքը՝ օգտվելով նրա հետմահու դիմակից։ 
 

Placeholder