Արցախի նախագահի թեստի արդյունքը բացասական է
Քաղաքական
15:40 01/06/2020
ԼՂՀ

Արցախի նախագահի թեստի արդյունքը բացասական է

Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-տեղեկացրել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Վահրամ Պողոսյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հաստատվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանքիի անդամների մոտ։ Արցախի նախագահԱրայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել էր Փաշինյանին։

Placeholder
Արցախի նախագահի թեստի արդյունքը բացասական է