Մեր հնգյակը՝ առաջին 100-ի ցանկում
Սպորտ
17:25 01/06/2020
Հայաստան

Մեր հնգյակը՝ առաջին 100-ի ցանկում

Շախմատի միջազգային ֆեդերացիան  /ՖԻԴԵ/  հրապարակել է դասակարգման նոր  աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մնացել է  նույն տեղում ՝ եզրափակելով «լավագույն յոթնյակը», գրում է ՀԱՕԿ-ը։

Ցանկը գլխավորում է  աշխարհի չեմպիոն, նորվեգացի  Մագնուս Կառլսենը։

Մեր ևս չորս գրոսմայստերներ  լավագույն հարյուրյակում են․ Գաբրիել Սարգսյանը  53-րդն է , Կարեն Գրիգորյանը  71-րդը , Հրանտ Մելքումյանը 77-րդը  և Սերգեյ Մովսեսյանը 99-րդը։

Placeholder
Մեր հնգյակը՝ առաջին 100-ի ցանկում