ZOOM-ի կապիտալիզացիան գերազանցել է 50 միլիարդ դոլարը
Հասարակություն
14:21 01/06/2020
Աշխարհ

ZOOM-ի կապիտալիզացիան գերազանցել է 50 միլիարդ դոլարը

Հունիսի 1-ին Zoom վիդեոկոնֆերանսի ծառայության շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 50 միլիարդ դոլարը։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Մայիսի 29-ին կայացած առևտրի արդյունքում ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 9.74%-ով և կազմել 179,48 դոլար: Պարզվում է, որ այս գնով նրա շուկայական արժեքը կազմել է 50,61 միլիարդ դոլար:

Bloomberg-ի գնահատականներով, 2020 թվականին ընկերության կապիտալիզացիան աճել է ավելի քան 30 միլիարդ դոլարով:

Ծառայությունն արագորեն ընդլայնվեց կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, քանի որ այն հնարավորություն է տալիս մարդկանց աշխատել, սովորել կամ զրուցել սիրելիների հետ տնից՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Աշխարհի ամենօրյա լսարանը 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել է 20 անգամ` մինչև 200 միլիոն մարդ:

Placeholder
ZOOM-ի կապիտալիզացիան գերազանցել է 50 միլիարդ դոլարը