Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ օրվա ընթսացքում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել։ Ըստ աղբյուրի, 5-ը մահացել են այլ պատճառներով։
Մահերի ընդհանուր թիվը հասել է 194-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ըստ նախարարության, հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած»,-նշում են նախարարությունից։
