44 օր վերակենդանացման բաժանմունքում հեմոդիալիզ ստացող կորոնավիրուսով կինը դուրս է գրվել
Առողջություն
12:43 01/06/2020
Հայաստան

44 օր վերակենդանացման բաժանմունքում հեմոդիալիզ ստացող կորոնավիրուսով կինը դուրս է գրվել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով  Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44  մահճակալային օր:

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ 47-ամյա կինն ունի  մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել  է շնչական անբավարարության խորացում,  գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին:

Ըստ աղբյուրի, բուժման արդյունքում 24-րդ օրը  Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը: Ք.-ն այժմ այլ բուժկենտրոնում է և մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում:
 

Placeholder
44 օր վերակենդանացման բաժանմունքում հեմոդիալիզ ստացող կորոնավիրուսով կինը դուրս է գրվել