Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3.117-ով
Տարածաշրջան
15:00 02/06/2020
Տարածաշրջան

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3.117-ով

Իրանում նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 3.117-ով։ Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը դարձել է 157.562։

Իրանում ՀՀ դեսպանության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ նախորդ օրվա ընթացքում մահացածների թիվն ավելացել է 64-ով՝ ընդհանուր դառնալով 7.942։

Ծանր վիճակում է գտնվում 2.565 անձ։ Ապաքինվածների թիվն ավելացել է 2.073-ով՝ դառնալով 123.077։

Մինչ այժմ թեստավորվել է 975.936 անձ։
 

Placeholder
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3.117-ով