Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով.ունենք 2-3օր.վարչապետ
Քաղաքական
19:34 02/06/2020
Հայաստան

Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով.ունենք 2-3օր.վարչապետ

Մեր երկրում իրավիճակը ահագնացող է: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե  ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում:

«Հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանման  և այդ պահպանման որակի մեջ է: Մենք ունենք համոզվածություն,որ կանոնների պահպանման դեպքում այն կբերի հիվանդությունների թվի նվազման, ընդհուպ՝ զրոյացման»,- ասաց վարչապետը:

Իրավիճակի քաղաքական հատվածից  խոսելիս, Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո վախի մթնոլորտը մեր երկրում չեզոքացել է, սակայն  փոխարենը օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ մակարդակի չի հասել:

«Արդյունքում ՝ գործ ունենք  կանոների խախտման և կոշտության հետ: Օրինակ՝ առևտրի վայրում, երբ  կանոների խախտում է արձանագրվում և որոշում է կայացվում այդ վայրը փակել,հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ մթերքը կփչանա և տնտեսական վնասներ կկրեն: Ըստ էության, մենք գործ ունենք կանոների պաշտպանության հետ կապված վարչարարության կոշտության պակասի հետ»,-հայտարարեց վարչապետը:

«Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում  նախապես պետք է մտածի, որ վաճառքը կազմակերպվի  պարետատան կանոներին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու  առաջարկեց. «Կամ կանոները չպահպանելով գնում ենք համատարած արգելափակումների՝ երկիրը ենթարկելով նոր տնտեսական ցնցումների, կամ միմյանց հետ համագործակցելով հսկողության տակ ենք պահում իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ:  Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով՝ հաշվի չառնելով սենտիմենտալությունը, զգացմունքայնությունը: Եվ սա է եղել իրավապահ մարմիններին իմ հրահանգըը, որի չիրականացումը կամ անորակ իրականացումը բերելու է բերելու է հետևանքների»:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ այս ամենի համար ունենք երկու-երեք օր:
 

Placeholder
Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով.ունենք 2-3օր.վարչապետ