Մայիս ամսին ,մարտի հետ համեմատությամբ, ունեցել ենք 13 անգամ թվերի ավելացում.Վանյան
Առողջություն
19:51 02/06/2020
Հայաստան

Մայիս ամսին ,մարտի հետ համեմատությամբ, ունեցել ենք 13 անգամ թվերի ավելացում.Վանյան

Այսօր մեր երկրում համաճարակային իրավիճակը  լարված է: Պարետատան նիստից հետո ճետազրույցի ընթացքում  ասաց    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, միևնույն ժամանակ ներկայացնելով  վերլուծության արդյունքները:

«Եթե մարտը համեմատում ենք ապրիլի հետ , ապա երեք անգամ թվերի բարձրացում ունենք: Իսկ մայիս ամսին ,մարտի հետ համեմատությամբ, ունեցել ենք 13 անգամ թվերի ավելացում:  Սա խոսում է այն մասին, որ սահմանափակումների վերացումից հետո եղան մեծ թվով մարդկային  շփումներ»:
Վանյանը հորդորեց պահպանել կանոներն ու հնարավորինս զերծ մնալ հանդիսություններին մասնակցելուց։

«Եթե չնվազեցնենք շփումների թիվը, ապա շարունակելու ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք: Հատկապես  պետք է զերծ մնալ հոգեհանգիստների և թաղման արարողություններին մասնակցելուց: Կարևոր խնդիր է բակերում երեկոյան ժամերին մարդկանց կուտակումները՝ չգիտակցելով, որ դիմացինն անախտանիշն է, այս կերպ տարածվում է վարակը»:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենն անդրադարձավ նաև ուխտագնացություններին՝ նշելով, որ դրանք անկառավարելի են վիրուսի տարածման առումով:

«Ուխտագնացություններին ևս չպետք է մասնակցել, քանի որ փորձը ցույց է տալիս,որ այդ ընթացքում հնարավոր չէ պահպանել հակահամաճարակային  կանոները: Անգամ խանութներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում՝ միայն սննդամթերք գնելու համար: Մարդաշատ վայրերում չզբոսնել և հնարավորինս նվազեցնել մարդկանց հետ շփումները»,- հորդորեց Վանյանն ու  տեղեկացրեց, որ  այսօր արձանագրվել է  մահացության զգալի աճ.«Բոլորը թող հիշեն, որ այդ անձիք կարող են լինել իրենց ընկերները կամ ընտանիքի անդամները»:

 

Placeholder
Մայիս ամսին ,մարտի հետ համեմատությամբ, ունեցել ենք 13 անգամ թվերի ավելացում.Վանյան