Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից
Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակում պատերազմի հնարավոր վերսկսկման հնարավորությունը ռեալ գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչ իրական վիճակ է Ադրբեջանում։ Նման կարծիք հայտնեց Արցախի նախկին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր նախագահ Տիգրան Աբրահամյանը 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։
«Պետք է անել ամեն բան, ոչ միայն արագ կանխելու վարակի տարածումը, այլև սովորական ռիթմին հնարավորինս շուտ վերադառնալ, քանի որ այս իրավիճակից է կախված, թե ինչ հնարավոր ակտիվացումներ կունենա Ադրբեջանը։ Այսինքն, տարածաշրջանային կայունությունը նաև կախված է այն բանից, թե ստեղծված իրավիճակից ով ավելի շուտ դուրս կգա և շահած դուրս կգա տնտեսական, քաղաքական ու ռազմական առումներով։ Հենց դրանից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում»,-ասաց փորձագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։