ԿՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում
Կրթություն, գիտություն
18:56 03/06/2020
Հայաստան

ԿՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն  է իրականացրել Երևանի Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախորոք տրված հանձնարարականների կատարումը։

Նշված մանկապարտեզներում կանոնների խախտումներ չեն արձանագրվել. ախտահանման, մանրէազերծման աշխատանքները կատարված  են եղել, երեխաների ջերմաչափումը իրականացվել է օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ չեն եղել։

Տեղում արձանագրվել է, որ նախկինում գրանցված մի շարք  թերություններ  կարգավորված են. այն է՝ գորգերը և փափուկ խաղալիքները հավաքված են, օգտագործվող սպասքը՝  կարգի բերված։

Երեխաների առօրյան մեծ մասամբ կազմակերպված է բացօթյա տարածքներում՝ հետևելով ՀՀ կրթության տեսչական մարմնի տրված ցուցումներին:

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։

 

Placeholder