Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի որոշումը, գրում է.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվեց ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում:
ՔԱԿ-ի անամոթ երեսից, նրան անվստահություն հայտնելուն զուգահեռ, դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները:
Երկու ընկերություն, որոնք ունեին այդպիսի թույլտվություն մինչ ՔԱԿ-ի փետրվարյան աուդիտը, մարտի 13-ին արդեն տեղեկացվել էին դրա մասին: Բայց նրանց հնարավորություն է տրվել` անկախ երկրի ավիացիոն իշխանությունների անպիտանությունից, հավելյալ աուդիտով վերականգնել դադարեցված թույլտվությունները:
ՔԱԿ-ը պնդում էր, որ իրենք «ջնջել են» 42 դիտողություններից 18-ը: (Ո՞նց)...
Ես զեկուցագրով առաջարկել եմ վարչապետին, այս որոշումը հետաձգելու, և այդ ընթացքում նախապատրասվելու համար դիմել ԵՄ և բացառություն խնդրելով տեղափոխել այս հարցը տեխնիկական դաշտից քաղաքական հարթություն:
Փոխվարչապետ Ավինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պրոբլեմ չկա, «ի՞նչ ենք ունեցել, որ հիմա էլ զրկվելով կորցնենք...»
Գործողությունների ծրագիրը, կատարողներին, հերթականությունը, դեռ անցյալ տարի մշակելով մի խումբ երիտասարդ և նվիրյալ ավիատորների հետ, ներկայացրել եմ ՔԱԿ, ՏԿԵ նախարարություն, վարչապետին:
Ոչինչ չի արվել, ՈՉԻՆՉ»։