Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներըի մասին
Սպորտ
09:08 03/06/2020
Աշխարհ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներըի մասին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան    (IWF)  հայտնել է, որ  Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները կվերսկսվեն  2020 թ․ հոկտեմբերի 1-ին և կավարտվեն 2021թ․ ապրիլի 30-ին:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Տոկիոյի խաղերի հետաձգումից հետո IWF- ն  առաջարկել էր պարտադիր ուսումնամարզական հավաք կազմակերպել բոլոր այն մարզիկների համար,որոնք  կնվաճեին  մասնակցության ուղեգրեր։

Ճամբարում  նախատեսվում էր ստուգել բոլոր մարզիկներին,  համոզվելու համար,  որ խաղերում հանդես կգան միայն «մաքուր» ծանրորդները։

ՄՕԿ-ը չի հաստատել նախագիծը,  փաստելով, որ դա կբարդացնի ազգային օլիմպիական կոմիտեների նախապատրաստությունը և կմեծացնի նրանց ծախսերը: Ճամբարը  կամավոր պետք է լինի, ոչ  թե պարտադիր:

 

Placeholder