Փարիզում նախապատրաստվում են 2024թ-ի ամառային օլիմպիական  խաղերին
Սպորտ
18:37 03/06/2020
Հայաստան

Փարիզում նախապատրաստվում են 2024թ-ի ամառային օլիմպիական խաղերին

2024թ․Փարիզում անցկացվելիք ամառային օլիմպիական  խաղերի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են նախատեսված ծրագրով։ Այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, գրում է ՀԱՕԿ-ը։

Նրա կարծիքով, 2020 թ. գարնանը, համաշխարհային իրադարձությունները ճշգրտումներ կկատարեն  նախապատրաստության ծրագրերում։

Կազմկոմիտեն հենց սկզբից  իր առջև նպատակ է դրել անցկացնել ոչ այնքան թանկ միջոցառում: Բոլոր ծախսերը վերահսկվում են։

Կազմակերպիչները վստահ են, որ կկարողանան հաղթահարել  ընթացքում առաջացած բոլոր դժվարությունները և խաղերի ենթակառուցվածքները պատրաստ կլինեն ժամանակին։

Placeholder