Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Առողջություն
11:51 03/06/2020
ԼՂՀ

Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:

Արցախի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:

Placeholder
Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս