Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիան այսօրվանից բացում է սահմանը Եվրոպայի երկրների զբոսաշրջիկների համար և վերականգնում է երկրի շրջանների միջև հաղորդակցությունը։ Հռոմը վերացրել է ԵՄ-ից երկիր ժամանելուն պես 14-օրյա կարանտինը:
News.ru կայքը, հղում անելով The Local-ին, գրում է, որ սահմանափակումները հանված են ԵՄ և Իսլանդիայի, Նորվեգիայի, Լիխտենշտեյնի ու Շվեյցարիայի երկրների քաղաքացիների համար, նաև Մեծ Բրիտանիայից, Անդորայից, Մոնակոյից, Սան Մարինոյից և Վատիկանից հյուրերի համար։
Միջազգային չվերթները վերականգնում են Միլանը, Հռոմը և Նեապոլը: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի խոսքով, երկիրը գիտակցաբար գնում է կորոնավիրուսային վարակի նոր բռնկման ռիսկի:
Հունիսի 3-ի դրությամբ, Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 233 հազար մարդ, մահացել է ավելի քան 33 հազարը, շուրջ 160 հազարը բուժվել է։